Home » 2012 » Հունվար » 19 » Գուտի. "Ռունին ուղակի ծիծաղելի է"
18:49
Գուտի. "Ռունին ուղակի ծիծաղելի է"
 Մադրիդի "Ռեալի" նախկին կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է "Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Ուեյն Ռունիի Twitter միկրոբլոգի իր էջում գրած այն մեկնաբանությունը, որտեղ անգլիացի հարձակվողը պորտուգալացի Պեպեին հիմար էր անվանել երեկ կայացած "Էլ Կլասսիկոյի" ժամանակ (Խմբ. "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում "Բարսելոնան" հաղթել էր "Ռեալին" 2-1 հաշվով) Լեո Մեսսիի հետ անհարգալից վարվելուց հետո. "Ռունին ինձ ծիծաղեցնում է: Երկնքում շատ սրբեր կան և պետք չէ, որ նա իրեն սուրբ ձևացնի երկրի վրա: Եվ եթե նա ուզում է սուրբ լինել, ապա պետք է ինքն օրինակ ծառայի: Բայց նա ինչ-որ բան հաստատ ճիշտ չի անում: Նա քննադատում է մի մարդու, ով իր արարքով հիշեցնում է Ռունիին,"- ասել է իսպանացի կիսապաշտպանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 567 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 10