Home » 2012 » Ապրիլ » 4 » Գրանդները լուրջ պայքար են ծավալել
18:22
Գրանդները լուրջ պայքար են ծավալել
 Եվրոպական գրանդները շարունակում են տաղանդներ փնտրել Հարավային Ամերիկայում: Այս անգամ իտալական "Ինտերի", անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Լոնդոնի "Չելսիի" ուշադրության կենտրոնում է հայտնվել բրազիլական "Սան-Պաուլուի" տաղանդավոր կիսապաշտպան Լուկասը: Երիտասարդ հարձակվողական ոճի կիսապաշտպանի գործակալ Վագներ Ռիբեյրուն հեղինակավոր Globo Esporte սպորտային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է. "Կարող եմ հայտարարել, որ "Ինտերը", "Չելսին" և "Մանչեսթեր Յունայթեդը" Լուկասին ձեռք բերելու համար արդեն կապ են հաստատել ինչպես իմ, այնպես էլ թիմի հետ: Լուկասն ունի այն բոլոր տվյալները, որոնք ստիպում են ֆուտբոլիստին մրցելույթները շարունակել եվրոպական որևէ գրանդի կազմում: Նա հիանալի ֆուտբոլիստ է, արագաշարժ, գիտի, թե ինչ պետք է անի գնդակի հետ: Բայցևայնպես, իմ հաճախորդի տրանսֆերն ինձանից կախված չէ. սկզբից պետք է պայմանավորվածություն ձեռք բերել ակումբի հետ, որից հետո միայն խոսել խաղացողի հետ: Ներկայիս դրությամբ Լուկասը ցանկանում է մնալ "Սան-Պաուլուում", իսկ ակումբն էլ չի ցանկանում վաճառել նրան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 2104 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0