Home » 2012 » Ապրիլ » 22 » Գրաներո. "Հաղթեցինք թիմի, որին համարում են լավագույնը"
10:36
Գրաներո. "Հաղթեցինք թիմի, որին համարում են լավագույնը"
 Մադրիդի "Ռեալի" կիսապաշտպան Էստեբան Գրաներոն այսօր մեկնաբանել է կատալոնական "Բարսելոնայի" նկատմամբ տարած հաղթանակը՝ այն անվանելով շատ կարևոր քայլ դեպի վաղուց բաղձալի չեմպիոնություն։ "Երբ մենք այցելում էինք "Կամպ Նոու", միշտ էլ ավելին էինք ցանկանում։ Այսօր հետաքրքիր խաղ ստացվեց, և մենք ավելի ուժեղ գտնվեցինք։ "Բարսելոնան" գրեթե միշտ հաղթում է սեփական հարկի տակ, բայց այս անգամ մենք կարողացանք հաղթել մի թիմի, որին շատերն անվանում են աշխարհի լավագույն ակումբ։ Մենք ապացուցեցինք, որ կա ևս մեկը, որը լավագույնն է։ Մենք լիարժեք նվիրվեցինք և արդյունքն ակնհայտ էր",- ասել է իսպանացի ֆուտբոլիստը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 510 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 3