Home » 2012 » Հունվար » 15 » Գրաներոն հոգնել է Մադրիդից
08:21
Գրաներոն հոգնել է Մադրիդից
 Մադրիդի "Ռեալի" իսպանացի կիսապաշտպան Էստեբան Գրաներոն, ով "Արքայական ակումբում" միշտ էլ եղել է պահեստային խաղացող, վաղուց արդեն հոգնել է իր դերից և պատրաստվում է հեռանալ "սերուցքայինների" կազմից: Խաղացողի գործակալն այսօր խոսել է բրիտանական Sky Sports լրատվամիջոցի լրագրողներից մեկի հետ և հայտնել, որ իր հաճախորդը կարող է հայտնվել Անգլիայում:
  "Գրաներոն հոգնել է "Ռեալում" զբաղեցրած իր դերից: Նա ցանկանում է հեռանալ Մադրիդից ու Իսպանիայից, որտեղ արդեն երկար ժամանակ է, ինչ մրցելույթներ է ունենում: Նա կհեռանա Իսպանիայից ու հանդես կգա, ամենայն հավանականությամբ, Անգլիայում, որտեղ 25-ամյա Գրաներոյի ծառայություններով հետաքրքրված է Մերսիսայդի ներկայացուցիչ "Լիվերպուլը", որը կիսապաշտպանական գծում մի շարք խնդիրներ ունի",- ասել է խաղացողի գործակալը:
  Հավելենք, որ ի տարբերություն անցած մրցաշրջանի, երբ Էստեբան Գրաներոն խաղադաշտ էր դուրս գալիս գրեթե ամեն խաղում, այս մրցաշրջանում իրավիճակն ամբողջովին փոխվել է. իսպանացին "Լա լիգայում" ընդամենը 7 հանդիպման է մասնակցել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0