Home » 2012 » Հունվար » 28 » Գրաներոն կարող էր հայտնվել "Բետիսում", բայց...
09:45
Գրաներոն կարող էր հայտնվել "Բետիսում", բայց...
 Իսպանական "Լա լիգայի" ներկայացուցիչ "Բետիսի" գլխավոր մարզիչ Պեպե Մելն հայտարարել է, որ մինչև վերջերս Մադրիդի "Ռեալի" ունիվերսալ կիսապաշտպան Էստեբան Գրաներոն գրեթե մեկ ոտքով արդեն անդալուզյան թիմում էր, սակայն Սամի Խեդիրայի վնասվածք ստանալուց հետո ֆուտբոլիստը փոխել է միտքը և որոշել է չլքել "Արքայական" թիմը:
   "Գրաներոն "Ռեալում" շատ քիչ խաղային ժամանակ է ստանում: Ես այդ մասին խոսել էի նրա հետ, և նա համաձայնել էր տեղափոխվել "Բետիս", բայց երբ Սամի Խեդիրան վնասվածք ստացավ, հենց նույն օրն ինձ զանգեց Գրաներոյի գործակալը և ասաց, որ խաղացողը որոշել է մնալ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում: Այսօր նա "Ռեալի" լիարժեք խաղացող է և ես ոչինչ չեմ կարող հավելել",- ասել է "Բետիսի" գլխավոր մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0