Home » 2011 » Հուլիս » 14 » Գրաներոն կարող է հայտնվել Անգլիայում
20:11
Գրաներոն կարող է հայտնվել Անգլիայում
 Բրիտանական The Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Տոտենհեմը" սկսել է իր առաջատար կիսապաշտպան Լուկա Մոդրիչին փոխարինող գտնել, եթե "խթանները" չկարողանան ակումբում պահել երիտասարդ խորվաթին: Ըստ տեղեկությունների՝ լոնդոնցիների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մադրիդի "Ռեալի" իսպանացի կիսապաշտպան Էստեբան Գրաներոն: Նշվում է, որ "խթաններն" արդեն 12.3 մլն ֆունտանոց առաջարկ են կատարել "սերուցքայինների" ղեկավարությանը Գրաներոյին ձեռք բերելու համար: Ամենայն հավանականությամբ, մադրիդյան գրանդի ղեկավարությունը կարող է իր համաձայնությունը տալ այս առաջարկին, քանի որ իսպանացին չի համարվում թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ և այդքան էլ հաճախ չի հայտնվում խաղադաշտում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hayk | Tags: Էստեբան Գրաներո, Լուկա Մոդրիչ, Մադրիդի Ռեալ, սերուցքային, The Daily Mail, խթան, Լոնդոն, Տոտենհեմ | Rating: 5.0/1
Total comments: 1