Home » 2011 » Հոկտեմբեր » 24 » Գրաներոն կարող է հեռանալ
22:55
Գրաներոն կարող է հեռանալ
Իսպանական "Մալագայի" մարզիչներն ու ղեկավարները հետաքրքրվում են Մադրիդի "Ռեալի" երտասարդ, բայց միշտ պահեստային կիսապաշտպան Էստեբան Գրաներոյով: Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մշտական խաղային պրակտիկա ունենալ, սակայն նա հազվադեպ է խաղալու հնարավորություն ստանում "Արքայական ակումբում":
  "Մալագայի" գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին բարձր է գնահատում Գրաներոյի խաղային որակները: Ներկայումս խոսակցություններ կան, որ կողմերն արդեն նախնական բանակցություններ են վարել, ինչի արդյունքում կիսապաշտպանը կարող է այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել "Մալագա", սակայն միմիայն վարձավճարային հիմունքներով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 403 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0