16:56 Գտնվել է Ջոն Օբի Միկելի առևանգված հայրը | |
Անցած երկուշաբթի` օգոստոսի 22-ին, Նիգերիայի ոստիկանության ներկայացուցիչների շնորհիվ գտնվել է Լոնդոնի "Չելսիի" երիտասարդ հենակետային կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի հայրը` Մայքլ Օբին, ում մի քանի օր առաջ անհայտ անձինք առևանգել էին: Ինչպես տեղեկացնում է Նիգերիայի ոստիկանությունը, իրենք կարողացել են գտնել գերվածին այն ժամանակ, երբ առևանգողները փորձում էին վերջինիս Նիգերիայի Պլատո Սթեյթ քաղաքից տեղափոխել Կանո: Նիգերիական ոստիկանության ներկայացուցիչ Օլուսոլ Ամորը լրագրողներին ասել է. "Մեր սպաները ձերբակալել են առևանգողներին և գերությունից ազատել են Մայքլ Օբիին": Նիգերիական Sport Entertainment & Media Group գործակալության աշխատակիցները ևս հաստատել են Մայքլ Օբիի` գերությունից ազատվելու մասին տարածված լուրերը` նշելով. "Ջոն Օբի Միկելը ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել բոլոր նիգերիացիներին, իր ընտանիքին և ընկերներին, "Չելսիի" երկրպագուներին և ակումբին այդ դժվար պահին իր կողքին գտնվելու և հոգեբանական մեծ աջակցություն ցուցաբերելու համար":
| |
|
Total comments: 0 | |