Home » 2011 » Հուլիս » 30 » Գվարդիոլա. "Ալկանտարան յուրահատուկ ֆուտբոլիստ է"
13:15
Գվարդիոլա. "Ալկանտարան յուրահատուկ ֆուտբոլիստ է"
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովասանքի խոսքեր է շռայլել Audi Cup մրցաշարում փայլուն խաղ ցուցադրած Տիագո Ալկանտարայի հասցեին. "Տիագոն յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նա ցանկանում է մեծ նվաճումների հասնել ֆուտբոլում և ես ուրախ եմ, որ Ալկանտարան "Բարսելոնայի" սան է: Մեզ սպասվում է երկար ու դժվարին մրցաշրջան և Տիագոն պետք է շատ աշխատի, որպեսզի տեղ ստանա հիմնական թիմում, ինչին ջանում է հասնել սկսած անցած մրցաշրջանից",-ասել է Գվարդիոլան:
 Հավելենք, որ Կատալոնական "Բարսելոնան" և "Մանչեսթեր Յունայթեդը" այսօր գիշերը ժամը 4:00-ին միմյանց հետ ընկերական հանդիպում են անցկացնելու:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: mu | Tags: մրցաշար, Կատալոնական, Audi Cup, Պեպ Գվարդիոլա, գլխավոր մարզիչ, Մանչեսթեր Յունայթեդ, Բարսելոնա, Տիագո Ալկանտարա | Rating: 5.0/1
Total comments: 0