Home » 2011 » Նոյեմբեր » 28 » Գվարդիոլա. "Ամեն ինչ լավ է լինելու"
08:41
Գվարդիոլա. "Ամեն ինչ լավ է լինելու"

Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, չնայած շաբաթ օրը "Խետաֆեից" կրած պարտությանը (Խմբ. հանդիպումն ավարտվել է արվարձանային թիմի հաղթանակով` 1-0 հաշվով), վստահություն է հայտնել, որ իր թիմը դեռ կպայքարի չեմպիոնության համար. "Մենք շարունակում ենք ընթանալ դեպի մեր նպատակակետը, բայց 3 օրը մեկ խաղալը միշտ էլ տհաճ է: Չնայած "Խետաֆեի" հետ խաղում մենք գոլ խփելու հնարավորություններ շատ ունեցանք և դրանք իրացնելու դեպքում կարող էինք հաղթել: Գիտակցում էինք, որ միավորների կորուստը կարող է թանկ նստել մեզ վրա: Այդուհանդերձ, առջևում դեռ շատ հանդիպումներ կան, այդ պատճառով վստահ եմ` "Բարսելոնան" կվերադարձնի առաջատարի դիրքը: Շնորհավորում եմ մրցակցին հաղթանակի համար: Չեմ կարծում`" Խետաֆեն" մեզնից լավ խաղաց, բայց նրանք հաղթեցին",-Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է theGuardian հանրահայտ պարբերականը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0