Home » 2012 » Հունվար » 10 » Գվարդիոլա. "Եթե "Ռեալը" գլխավորում է մրցաշարային աղյուսակը, նշանակում է` ինչ-որ բան մեզնից լավ է արել"
13:14
Գվարդիոլա. "Եթե "Ռեալը" գլխավորում է մրցաշարային աղյուսակը, նշանակում է` ինչ-որ բան մեզնից լավ է արել"
 Կատալոնական "Բարսելոնայի" երիդասարդ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ, հայտարարել է, որ իրենց մշտական ախոյան Մադրիդի "Ռեալը" հենց այնպես չէ գլխավորում "Լա լիգայի" ընթացիկ մրցաշրջանի մրաշարային աղյուսակը: Կատալան մասնագետն ասել է. "Եթե "Ռեալը" մրցաշարային աղյուսակում մեզ գերազանցում է 5 միավորով, ապա նշանակում է, որ նա ինչ-որ բան ավելի լավ է արել, քան մենք: Սրա մեջ էլ իր յուրահատկությունը կա. մրցակցել ոխերիմ թշնամու հետ, ով քեզ նկատմամբ ունի միավորների առավելություն: Այդ պատճառով մենք պետք է ավելի ջանասիրաբար աշխատենք և ավելի լավացնենք մեր խաղային որակները ":
     Ինչ վերաբերում է նրան, որ Մադրիդի "Ռեալի" ֆուտբոլիստներից և մարզիչներից որևէ մեկը ներկա չի գտնվել երեկ երեկոյան Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը, Պեպը չի ցանկացել որևէ ավելորդ հայտարարություն անել` ասելով. "Եթե մենք անչափ կարևոր գավաթային խաղ ունենային մրցանակաբաշխության հենց հաջորդ օրը, ապա մենք մեր ներկա լինել կամ չլինելը կքննարկեին ակումբի նախագահի հետ, և չեմ կարող ասել` կգայի՞նք արդյոք, թե` ոչ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 487 | Added by: Hayk | Rating: 5.0/4
Total comments: 0