Home » 2012 » Հունվար » 29 » Գվարդիոլա. "Հպարտանում եմ "Բարսելոնայի" բոլոր ֆուտբոլիստներով"
21:04
Գվարդիոլա. "Հպարտանում եմ "Բարսելոնայի" բոլոր ֆուտբոլիստներով"
 Իսպանական մամուլը հաղորդում է, որ կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան "Լա լիգայի" 21-րդ տուրի շրջանակներում "Վիլյառեալի" հետ կայացած խաղում ոչ-ոքի խաղալուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր թիմի համար ավելի է դժվարանում "Լա լիգայի" չեմպիոն դառնալը, սակայն վստահ է, որ իր սաներն անելու են ամեն ինչ` 4-րդ տարին անընդմեջ Իսպանիայի չեմպիոն դառնալու համար: Պարոն Պեպն ասել է. "Իհարկե, ավելի հաճելի է մրցակցից ետ մնալ 5 միավորով, քան 7 միավորով: Բայցևայնպես, իմ թիմն այսօր հիանալի խաղ ցուցադրեց: Մենք մրցակցին թույլ չտվեցինք օգտագործել իր բոլոր հնարավորությունները: Պարզապես մեզ այդ օրը վիճարկված չէր գրավել "Վիլյառեալի" դարպասը: Ես հպարտանում եմ թիմիս բոլոր ֆուտբոլիստներով: Առջևում դեռևս 18 տուր կա, ուստի մենք անելու ենք ամեն ինչ` պահպանելու Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0