Home » 2012 » Ապրիլ » 25 » Գվարդիոլա. "Շնորհավորում եմ "Չելսիին" կատարյալ պաշտպանվելու կապակցությամբ"
18:40
Գվարդիոլա. "Շնորհավորում եմ "Չելսիին" կատարյալ պաշտպանվելու կապակցությամբ"
 Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լրագրողների հետ կիսվել է "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում երեկ կայացած "Բարսելոնա" - "Չելսի" խաղից ստացած տպավորություններով: Իսպանական հեղինակավոր AS պարբերականը մեջբերում է կատալան մասնագետի խոսքերը․ "Ես կարծում եմ, որ բոլորդ էլ տեսաք, թե ինչպես "Բարսելոնայի" բոլոր ֆուտբոլիստները երեկվա խաղում խաղադաշտում թողեցին իրենց մեջ կուտակված ողջ ուժը։ Չեմ հաշվել, թե հատկապես քանի գոլային պահ ենք կորցրել, սակայն ցանկանում եմ շնորհավորել "Չելսիին" կատարյալ պաշտպանվելու կապակցությամբ։ Մեսսի՞ն է մեղավորը։ Ոչ, մենք բոլորս պարտական ենք հենց նրան այս մի քանի տարիների ընթացքում մեզ այսքան տիտղոսներ պարգևելու համար։ Ես երբեք չեմ հոգնի Մեսսիի խաղը դիտելուց։ Մեսսին յուրաքանչյուր օր օգնում է մեզ դառնալ ավելի լավը։ Այսօր պետք է գնահատականներ տամ իմ սաներին, ովքեր երեկ արեցին ամեն ինչ եզրափակիչ դուրս գալու համար։ Մենք պետք է մոռանանք ամեն ինչ և առաջ շարժվենք։ Բացի այդ մոտ օրերս պետք է անձամբ հանդիպեմ մեր նախագահ պարոն Ռոսսելի հետ և նրա հետ քննարկեմ իմ ապագան թիմում։ Դա կլինի մի փոքր նյարդային պահ իմ կյանքում"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 510 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0