Home » 2011 » Մայիս » 2 » Գվարդիոլան արգելել է բոլորին խոսել "Սուպերկլասիկոյի" մասին
09:32
Գվարդիոլան արգելել է բոլորին խոսել "Սուպերկլասիկոյի" մասին
Իսպանական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արգելել է իր թիմի բոլոր խաղացողներին շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մինչև այս մրցաշրջանի վերջին "Սուպերկլասիկոյի" ավարտը. այսինքն` մինչև չորեքշաբթի:
Վերջին հանդիպումը "Բարսելոնայի" և "Ռեալի" միջև կկայանա մայիսի 3-ին "Կամպ Նոու" մարզադաշտում` "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպման շրջանակներում։
Գվարդիոլան կարծում է, որ այդպիսով իր սաները կկենտրոնան միմիայն հավերժական հակառակորդի հետ կայանալիք հանդիպման վրա։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 3