Home » 2011 » Հոկտեմբեր » 17 » Գվարդիոլան չի բացառում Կրկիչի վերադարձը
07:47
Գվարդիոլան չի բացառում Կրկիչի վերադարձը

Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բրիտանական ԶԼՄ-ների հետ խոսել է ամռանը "Ռոմա" տեղափոխված Բոյան Կրկիչի հետ տարվող աշխատանքների մասին. "Կրկիչը քննադատե՞լ է ինձ: Միակ բանը, որ գիտեմ՝ նա մեզ հետ հիանալի աշխատանք է կատարել: Բայց ես հասկանում եմ նրա հիասթափությունը: Ես փորձում էի նրան օգնել, բայց ավելին անել չէի կարող: Նա միշտ կարող է վերադառնալ: Երկու տարի անց նա նորից մեզ հետ կլինի: Եթե այդ ժամանակ "Բարսելոնայի" գլխավոր մարզիչը ես լինեմ, կկարողանամ համոզել նրան վերադառնալ: Տեսնենք... Երկու տարին ֆուտբոլում մեծ ժամանակահատված է",-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The SUN տաբլոիդը:
  Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրկիչը հայտարարել էր, որ չի պատրաստվում վերադառնալ "Բարսելոնա":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0