Home » 2011 » Նոյեմբեր » 12 » Գվարդիոլան գովո՞ւմ է Մոուրինյոյին
20:49
Գվարդիոլան գովո՞ւմ է Մոուրինյոյին
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել իր ախոյան թիմի գործընկերոջ` Ժոզե Մոուրինյոյի մասին: "Պարտադիր չէ լավ ֆուտբոլիստ լինել, որպեսզի հետագայում կարողանաս բարձրակարգ մարզիչ դառնալ: Ես հիշում եմ, թե ինչպիսի պրոֆեսիոնալիզմ ուներ Արիգո Սակին, որը չէր զբաղվել ֆուտբոլով: Ժոզե Մոուրինյոն ևս ֆուտբոլ չի խաղացել, սակայն, հնարավոր է, որ նա աշխարհի լավագույն մարզիչն է",-Պեպի խոսքերը մեջբերել է իսպանական AS հանդեսը:
  Հիշեցնենք, որ Մոուրինյոն այն երեք մարզիչներից մեկն է, որոնց հաջողվել է "Չեմպիոնների լիգայում" հաղթել երկու տարբեր թիմերի հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 533 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0