Home » 2012 » Հունվար » 15 » Գվարդիոլան կհեռանա, եթե...
08:42
Գվարդիոլան կհեռանա, եթե...
 Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ինքը կերկարաձգի թիմի հետ գործող իր պայմանագիրը, եթե մոտակա ամռանը "կապտանռնագույն" դառնա պորտուգալական "Պորտուի" բրազիլացի հարձակվող Հալկը: Այսօր 40-ամյա մասնագետը, ով դարձել է 2011թ.-ի Աշխարհի լավագույն մարզիչ, կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելից խնդրել է գնել 26-ամյա Հալկին:
Ինչպես նշում է իտալական La Gazzetta dello Sport հանդեսը, պորտուգալական "Վիշապների" աստղի պայմանագիրը թիմի հետ գործում է մինչև 2016թ.-ի հունիս, իսկ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 32 մլն ֆունտ ստեռլինգ:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Հալկը մասնակցել է 23 հանդիպման և դարձել է 12 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 508 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0