Home » 2012 » Ապրիլ » 26 » Գվարդիոլան որոշեց հեռանալ թիմից
21:33
Գվարդիոլան որոշեց հեռանալ թիմից
 Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վերջնականապես որոշել է հեռանալ թիմից․ այս մասին հայտնում է անգլիական BBC լրատվամիջոցը։ Թեև Պեպ Գվարդիոլան խոստացել է իր վերջնական որոշումը հայտնել միայն վաղը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն անգլիական լրատվամիջոցը արդեն այսօր պնդում է, որ իսպանացի մարզիչը հստակ որոշել է հեռանալ "կապտանռնագույնների" գլխավոր մարզչի պաշտոնից։
  Օրեր առաջ հաղորդվում էր, որ "Բարսելոնայի" ղեկավարները պատրաստ են կատարել Պեպ Գվարդիոլայի յուրաքանչյուր "քմահաճույք"՝ բարձրացնել աշխատավարձը, ընդունել ցանկացած աշխատանքային պլան ու պայմանագրի ժամկետ։
  Հավելենք, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ "Բարսելոնան" 3 անգամ դարձել է Իսպանիայի առաջնության և Սուպերգավաթի հաղթող, երկու անգամ նվաճել "Չեմպիոնների լիգայի" գավաթը, Եվրոպայի Սուպերգավաթը և Ակումբային աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 768 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1