Home » 2011 » Դեկտեմբեր » 26 » Գյոցեն "վազում է" դեպի Իսպանիա
08:37
Գյոցեն "վազում է" դեպի Իսպանիա
Դորտմունդի "Բորուսիայի" երիտասարդ ու տաղանդավոր հարձակվող Մարիո Գյոցեն հայտնել է, որ կցանկանար խաղալ Իսպանիայում: "Եթե ընտրություն տրվի` խաղալ Անգլիայում, թե Իսպանիայում, ապա ես միանշանակ կընտրեի երկրորդ տարբերակը: Իսպանական ֆուտբոլում իմ ոճի խաղացողներն արժանանում են հանդիսատեսի սիրուն, մինչդեռ Անգլիայում մեծ ուշադրություն են դարձնում ֆիզիկական պատրաստվածությանը: Իսպանիայում խաղալու մասին երազում են գրեթե բոլոր ֆուտբոլիստները, քանի որ այդտեղ են Մադրիդի "Ռեալն" ու "Բարսելոնան", որոնց խաղն ուղղակի շատ գրավիչ է",-ասել է Գյոցեն իսպանական Marca հանդեսին:
Հիշեցնենք, որ "Բորուսիայի" տնօրեն Հանս-Յոհաքիմ Վատցկեն նշել է, որ երբեք չի վաճառի Գյոցեին, անկախ այն գումարի չափից, որը կառաջարկվի խաղացողի համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0