Home » 2011 » Հոկտեմբեր » 12 » Հաղթեցինք խաղով, բայց ոչ հաշվով...
21:03
Հաղթեցինք խաղով, բայց ոչ հաշվով...
Եվրոպայի 2012թ.-ի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Դուբլինում 2-1 հաշվով պարտվել է Իռլանդիայի հավաքականին և 17 միավորով մնացել B խմբի երրորդ տեղում: Իսպանացի Իտուրալդե Գոնսալեսի չափազանց վիճարկելի մրցավարության պայմաններում Հայաստանի հավաքականն առաջադրանքը կատարել չկարողացավ: Արդեն 27-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Մրցավարը սխալմամբ համարեց, որ տուգանային հրապարակից դուրս ձեռքով է խաղացել Ռոման Բերեզովսկին: Նա վերջին հույսի խախտման համար ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից: Էդգար Մալաքյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ երիտասարդ ու անփորձ ֆուտբոլիստ Արսեն Պետրոսյանը: Առաջին խաղակեսի վերջում, 43-րդ րոպեին Վալերի Ալեքսանյանը, փորձելով գնդակը դուրս բերել անկյունային, դարձավ ինքնագոլի հեղինակ:
60-րդ րոպեին Էյդեն Մաքգիդիի փոխանցումից հետո Ռիչարդ Դանը կրկնապատկեց խաղի հաշիվը: Դարպասապահ Արսեն Պետրոսյանը սխալվեց` չկարողանալով կասեցնել փոխանցումը: Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը` 2-1: Հանդիպման 81-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանին դեմքին արմունկով հարվածելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ Քևին Դոյլը և Իռլանդիայի հավաքականը ևս մնաց տասը ֆուտբոլիստներով: Սակայն փոխել խաղի հաշիվը Հայաստանի հավաքականը չկարողացավ, իսկ Իռլանդիային անհրաժեշտ էր ընդամենը ոչ-ոքի:
Իռլանդիա-Հայաստան` 2-1 (առաջին խաղակես` 1-0) Ալեքսանյան 43' (ինքնագոլ) 1-0, Դան 60' 2-0 - Մխիթարյան 62' 2-1
Իռլանդիա. Գիվեն - Սենթ-Լեջեր, Քելլի, Օ`Շի, Դան - Ուիլան (Ֆեյհի, 76'), Մաքգիդի (Հանթ, 68'), Էնդրյուս, Դոյլ, Կոքս (Ուոլթերս, 80'), Դաֆ
Հայաստան. Բերեզովսկի, Հովսեփյան, Մկոյան, Ալեքսանյան, Հայրապետյան, Մկրտչյան, Պիզզելի (Մանուչարյան, 53'), Մալաքյան (Պետրոսյան, 28'), Մխիթարյան, Ղազարյան (Սարկիսով, 63'), Մովսիսյան
Զգուշացումներ. Քելլի 13', Պետրոսյան 44', Էնդրյուս 61', Ալեքսանյան 64', Մաքգիդի 65', Դոյլ 69', Հանտ 84'
Հեռացումներ. Բերեզովսկի 27', Դոյլ 81'
Մրցավար. Իտուրալդե Գոնսալես (Իսպանիա, Կատալոնիա)
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 397 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 1