Home » 2011 » Դեկտեմբեր » 21 » Հալկ. "Ես ունեմ երազանքներ, որոնք ցանկանում եմ իրականացնել"
13:10
Հալկ. "Ես ունեմ երազանքներ, որոնք ցանկանում եմ իրականացնել"
 Պորտուգալիայի բազմակի չեմպիոն "Պորտուի" բրազիլացի կիսապաշտպան-հարձակվող Հալկը լրագրողներին հայտարարել է, որ մոտ ժամանակներս լավ առաջարկ ստանալու դեպքում կարող է փոխել ակումբը: Սակայն կա մի "բայց", որը մի փոքր խոչընդոտ կարող է հանդիսանալ Հալկի` այլ ակումբ տեղափոխվելու հարցում. ըստ Հալկի և "վիշապների" միջև կնքված պայմանագրի` բրազիլացու հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո: Բրազիլացին ընդգծել է, որ ինքն ուրախ է Պորտուգալիայում, սակայն մոտ ժամանակներս հնարավոր է փոխի ակումբը: Պորտուգալական հեղինակավոր Jovem Pan պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Հալկն ասել է. "Այժմ ես ուրախ եմ "Պորտուում", քանի որ կարողանում եմ օգնել ակումբին ընթացքիկ մրցաշրջանում լավ հանդես գալու համար: Ակումբի ղեկավարությունն ու գործակալները գոհ են ինձնից, որն ինձ համար շատ կարևոր է: Սակայն ես ունեմ երազանքներ, որոնք ցանկանում եմ իրականություն դարձնել: Ֆուտբոլային աշխարոհւմ ամեն բան էլ հնարավոր է: Եթե գա այն օրը, երբ որևէ արաբ շեյք որոշի ինձ գնել` վճարելով իմ հրաժարագինը, ես կհեռանամ "Պրտուից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1