Home » 2011 » Հունիս » 13 » Հալկին միմիայն գերակումբներն են հետաքրքրում
08:20
Հալկին միմիայն գերակումբներն են հետաքրքրում
Պորտուգալական "Պորտուի" բրազիլացի տաղանդավոր ու ատլետիկ հարձակվող Հալկը, ում պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ վերջերս է երկարաձգվել մինչև 2016թ., A Bola պարբերականի թղթակցին հայտնել է, որ ոչ մի տեղ չի պատրաստվում մեկնել, իսկ միակ փոփոխությունը կարող է լինել այն դեպքում, եթե իրոք գերակումբ մեկնելու հնարավորություն լինի. "Ես քաջատեղյակ եմ, թե ինչ են խոսում իմ մասին, բայց ինձ համար մեկ բան է պարզ. եթե գնամ Պորտուգալիայից, ապա միայն գերակումբում խաղալու համար: "Պորտուում" ինձ համար խաղային գերազանց պայմաններ են ստեղծված, այդիսկ պատճառով դժվար թե այս տարի որևէ այլ թիմ տեղափոխվեմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1