Home » 2011 » Հունիս » 1 » Համբույրի պատճառով մարզիչը հեռացվեց աշխատանքից
21:01
Համբույրի պատճառով մարզիչը հեռացվեց աշխատանքից
 Հետաքրքիր դեպք է արձանագրվել Արգենտինայում: Բոլորին քաջ հայտնի "Բոկա Խունիորս" ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել պատանեկան թիմերից մեկի մարզչին` համբույրի համար: Մարզչի` պաշտոնից հեռացման պատճառը կայանում է նրանում, որ Վիկտոր Կարվելին, ով աշխատում է արգենտինական գրանդի պատանեկան թիմերից մեկի հետ,  "Ինստիտուտո" թիմի դեմ կայացած խաղի ժամանակ համբուրել է խաղացողներից մեկի շուրթերը: Ինքը` Կարվելին կատարվածը բացատրում է այսպես. "Տղան վազեց իմ մոտ` տոնելով խփած գոլը: Այն, ինչ եղավ հետո, հասարակ իմիտացիա էր ու առողջ կատակ: Ես նրան նույնիսկ չդիպա: Իմ համար սա շատ ցավալի է, քանի որ ակումբում ինձ լավ գիտեն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0