Home » 2011 » Դեկտեմբեր » 19 » Համեմատություններն անիմաստ են
19:27
Համեմատություններն անիմաստ են
 Մինչ Ռոնալդուն ջախջախում էր "Սևիլիային", Մեսսին իր հարցերը լուծեց "Սանթոսի" հետ: Այսօր փորձենք մեկնաբանել և գտնել պորտուգալացի ֆուտբոլիստի արած հայտարարության պատճառները. "Նրանք, ովքեր ինձ քննադատում են, ֆուտբոլի մասին ոչ-մի տեղեկություն չունեն":
     Մարդն ինչքան շատ է հասկանում ֆուտբոլից, այնքան ավելի քննադատորեն է նայում յուրաքանչյուր կարծիքին: Զարմանալի չէ, որ շատ փորձառու մարզիչներ համառ են և նրանց հետ վիճելն ուղղակի անիմաստ է: Դա վերաբերվում է նաև երկրպագուներին և ֆուտբոլային մասնագետներին: Յուրաքանչյուրի կարծիքով` ինքն ամենագետ է: Բայց տարին մեկ անգամ գալիս է այն պահը, երբ պետք է ընտրվի լավագույններից լավագույնը, ինչը շատ և շատ դժվար գործ է: Դժվարությունը հասկանալու համար վերցնենք օրինակ "Սևիլիա" - "Ռեալ Մադրիդ" հանդիպումը, որտեղ նույնիսկ ֆուտբոլից չհասկացողը կարող էր տեսնել Ռոնալդուի փայլուն խաղն ու հոյակապ գոլերը: Բայց ինչպես կարելի է չնկատել Կասիլյասի սեյվերը, որոնք ավելի թանկ են, քան պորտուգալացու գոլերը: Բայցև այս դեպքում առավելությունը տրվում է հարձակվողին, ու Կասիլյասը նույնիսկ այդպիսի խաղեր անցկացնելուց հետո միայն կարող է երազել "Ոսկե գնդակի" մասին: Կասիլյասն աշխարհի լավագույն հավաքականի ավագն է, նրա մրցանակներն անթիվ են և նրա կինը շատերից ավելի գեղեցիկ է, բայց մրցանակը տրվում է նրան, ով գոլ է խփում, այլ ոչ թե բաց թողնում: Իսկ եթե նա չստանա "Ոսկե գնդակը", տարիներ հետո ոչ-ոք չի հիշելու նրա սեյվերը, և Իկերին դասելու են շարքային դարպասապահների կողքին:
     Այսքան խոսելուց հետո համոզվում ենք, որ հավակնորդները Ռոնալդուն և Մեսսին են, ովքեր Հայաստանում յուրաքանչյուրից ավելի շատ ձայն կհավաքեին, քան ցանկացած հայ քաղաքական գործիչը: Աշխարհում ամեն օր միլիոնավոր անգամներ շոշափվում է այս թեման: Երկուսն էլ հեղինակում են չափից դուրս շատ գոլեր, երկուսն էլ մաքուր հարձակվողներ չեն, բայց դարձել են այդպիսին, քանի որ ավելի լավ է ստացվում, քան հարձակվողների մոտ: Երկուսն էլ վերելք են ապրում: Մեսսին ավելի փոքր է տարիքով, Ռոնալդուն առավելություն ունի իր ֆիզիկական տվյալների հաշվին: Քրիշտիանուն ատլետ է, և որտեղ Մեսսին չի հասնի գնդակին երկրորդ հարկում, այդտեղ պորտուգալացին կխփի "Արքայի գավաթի" եզրափակչի որոշիչ գնդակը, բայցև այդտեղ Մեսսիի գործը հեշտ է, քանի որ "Բարսելոնայի" խաղը կառուցվում է ներքևում: Մինչ այսօր Ռոնալդուի ճանապարհը կանաչ է եղել` նա եղել է Սըր Ալեքսի կողքին: "Մանչեսթեր Յունայթեդում" ներկած մազերով նիհար տեխնիկից պատրաստեցին հիանալի կիսապաշտպան և սիմուլիացիայի մեծ վարպետ: Մի փոքր շեղվենք. այդ Ռոնալդուին նմանեցնում ենք Նեյմարին. նիհար, չափից դուրս տեխնիկապես և անիմաստ: Ֆերգյուսոնը ավելացրեց ֆիզիկական տվյալները և միացրեց ուղեղը, իսկ Մոուրինյոն նրան վերածեց գոլի մեքենայի, ով հաջողության հասնելու համար դադարել է սիմուլյացիայի դիմել: Ռոնալդուն գոլերը հեղինակում է շատ հեշտությամբ, ինչը սովորել է Մեսսիից: Ինչպես իր թիմը, այնպես էլ Քրիշտիանոն, առաջադիմել են նախորդ մրցաշրջանի համեմատ, բայցև Մեսսին չի կանգնում և արդեն քայլ առաջ է արել` կենտրոնով ինքնուրույն ստեղծում է գոլեր ոչ միայն ''Խետաֆեի'' հետ խաղերում, այլ նաև "Ռեալի": Ռոնալդուն, հակառակը, "Էլ կլասիկոների" ժամանակ աչք չի ծակում: Այսքան հավասար հատկանիշներ թվարկելուց հետո պարզվեց, որ "Էլ կլասիկոյում" լավ հանդես գալու շնորհիվ "Ոսկե գնդակը" նորից Մեսսիին կհանձնվի:
     Անդրադառնանք մեր գլխավոր թեմային: Պորտուգալացին արեց այն հայտարարությունը, որը կարող ես կարդալ ցանկացած ֆուտբոլիստի աչքերի մեջ. "Նրանք, ովքեր ինձ քննադատում են, ֆուտբոլի մասին ոչ-մի տեղեկություն չունեն": Այս խոսքերը ասելով` Ռոնալդուն թեթևացրել է իր հոգսերը կիսով չափ: Այս նախադասության մեջ թաքնված է մոտավորապես` "Հանգիստ թողեք ինձ և Մեսսիին" կամ "Չի կարելի Մեսսիին համեմատել ինձ հետ"` լավ իմաստով,իհարկե: Իսկ թե ինչու "չի կարելի" համեմատել նրանց, մենք արդեն խոսեցինք նրանց առավելությունների մասին, և նրանք երկուսն էլ արժանի են միմյանց: Այս նախադասությունը կարելի է ասել այն մարդկանց, ովքեր փորձում են նրանց համեմատել: Նրանք տարբեր են և նրանց համեմատելու անդադար փորձերն ուղղակի խանգարում են նրանց խաղալ իրենց խաղը, ինչը առաջացնում է դժգոհություն, որից հետո հետևում են Ռոնալդուի խոսքերը: Իսկ վերջին այդպիսի անհիմն համեմատությունը տեղի ունեցավ "Բարսելոնա" - "Սանթոս" խաղի ժամանակ. իհարկե, բոլորս էլ հասկանում ենք Մեսսի - Նեյմար պայքարը: Իսկ մինչ բոլորը այդ պայքարում հաղթողին էին փնտրում, Խավին իր խաղով գերազանցեց բոլորին:

     
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 572 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 161 2 »
1-10 11-16