Home » 2011 » Սեպտեմբեր » 14 » Համշիկ. "Սիթիի" հետ կայանալիք հանդիպումը, անկասկած, դիտարժան է լինելու"
16:19
Համշիկ. "Սիթիի" հետ կայանալիք հանդիպումը, անկասկած, դիտարժան է լինելու"
 Իտալական "Նապոլիի" սլովակ հարձակվող Մարեկ Համշիկը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի շրջանակներում այսօր երեկոյան անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հետ կայանալիք հանդիպումը կվերածվի ֆուտբոլային իսկական տոնի: "Նապոլիի" պաշտոնական կայքը մեջբերում է սլովակ հարձակվողի խոսքերը. "Անհամբերությամբ եմ սպասում "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում մեր առաջին խաղին: Նման բարձր մակարդակի մրցաշարին մասնակցելու իրավունքը մենք վաստակել ենք նախորդ մրցաշրջանում կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ: Մանչեսթերում կայանալիք խաղը պետք է շատ հետաքրքիր և դիտարժան ստացվի: Իհարկե, մենք խաղալու ենք հաղթանակի համար, սակայն մրցակիցն անչափ ուժեղ է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 376 | Added by: Hayk | Tags: հաղթանակ, լրագրող, խմբային փուլ, Նապոլի, մամուլի ասուլիս, ֆուտբոլային տոն, սլովակ, Չեմպիոնների լիգա, Մարեկ Համշիկ, այսօր | Rating: 5.0/1
Total comments: 0