Home » 2011 » Մայիս » 14 » Հանգիստ 3 հոգու համար
16:11
Հանգիստ 3 հոգու համար
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թույլատրել է Գոնզալու Հիգուայինին, Անխել դի Մարիային և Էզեկել Գարային մյուս երկուշաբթի մեկնել Արգենտինա` չսպասելով Իսպանիայի առաջնության վերջին տուրում "Ալմերիայի" հետ հանդիպմանը:
37-րդ տուրում` "Վիլյառեալի" հետ խաղից հետո, արգենտինացի ֆուտբոլիստներն ազատ կլինեն: Մոուրինյոն մտադիր է խաղացողներին հանգստանալու հնարավորություն տալ, մինչև Սերխիո Բատիստան նրանց կհրավիրի Արգենտինայի հավաքական:
Բոլոր երեք ֆուտբոլիստները հայտավորված են իրենց ազգային թիմում` Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու, որն անցկացվելու է Արգենտինայում` հունիսի 1-24-ը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 523 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 0