Home » 2011 » Հուլիս » 4 » Հանուն Մոուրինյոյի Ռոնալդուն պատրաստ է հեռանալ "Ռեալից"
08:04
Հանուն Մոուրինյոյի Ռոնալդուն պատրաստ է հեռանալ "Ռեալից"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի սուպերկիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն Sunday Mirror բրիտանական պարբերականին ասել է, որ ինքը պատրաստ կլինի լսել անգլիական "Մանչեսթեր Սիթիից" առաջարկվող պայմանները (շեյխը Ռոնալդուին առաջարկել է շաբաթական 400 հազար ֆունտ ռեկորդային աշխատավարձ, իսկ "Ռեալին"՝ 150 մլն ֆունտ ստեռլինգ՝ որպես պորտուգալացու տրանսֆերի փոխհատուցում) միայն այն դեպքում, երբ Մոուրինյոն լքի մադրիդյան թիմը: 
"Ես միայն մտածում եմ "Ռեալի" մասին, սակայն եթե Մոուրինյոն որոշի լքել "Արքայական ակումբը", ապա ես էլ կհեռանամ ակուբից նրա հետ մեկնելով "Մանչեսթեր Սիթի", որը նույնպես ցանկանում է իր մարզիչ տեսնել Ժոզեին: Ես ցանկանում եմ աշխատել միայն Մոուրինյոյի հետ, նա հրաշալի մարզիչ է",-ասել է Ռոնալդուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 0