Home » 2011 » Դեկտեմբեր » 12 » Հանուն փողի Բենիտեսը պատրաստ է դիմակայել ռուսական ցրտին
08:27
Հանուն փողի Բենիտեսը պատրաստ է դիմակայել ռուսական ցրտին

Ինչպես հայտնում է իսպանական Marca հանդեսը, Մախաչկալայի "Անժին" բանակցություններ է սկսել հայտնի իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ: 51-ամյա մարզչի և "Անժիի" ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է երկու օր առաջ Լոնդոնում: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբեր ամսին "Անժին" հեռացրեց գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևին, ինչից հետո գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Անդրեյ Գորդեևը, իսկ նրա օգնական` խաղացող-մարզիչ Ռոբերտո Կառլոսը:
Վերջում հավելենք, որ Ռաֆայել Բենիտեսը "Վալենսիայի" հետ երկու անգամ դարձել է Իսպանիայի առաջնության մեդալակիր (2002 և 2004 թթ.), իսկ 2004/2005 մրցաշրջանում "Լիվերպուլի" հետ նվաճել է "Չեմպիոնների լիգայի" չեմպիոնական տիտղոսը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 430 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0