Home » 2012 » Հուլիս » 22 » Հանուն "Ռեալ" տեղափոխման` Մոդրիչը զոհում է 80 հազար ֆունտ
09:44
Հանուն "Ռեալ" տեղափոխման` Մոդրիչը զոհում է 80 հազար ֆունտ
 Անգլիական "Տոտենհեմի" մարզչական շտաբը բացառիկ որոշում է ընդունել, ըստ որի` թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պետք է իր երկու շաբաթվա աշխատավարձը չստանա, քանի որ չի մասնակցել երեկ կայացած թիմային մարզմանը: Այս կերպ խորվաթ ֆուտբոլիստը ստիպված է մոտ 80 հազար ֆունտ տուգանք վճարել ակումբի ղեկավարությանը: Բացի այդ` արդեն այսօր "Տոտենհեմը" մեկնում է Ամերիկա` մինչմրցաշրջանային շրջագայության և Լուկա Մոդրիչն էլ իր հերթին ընդգրկված է թիմի հետ մեկնող ֆուտբոլիստների ցուցակի մեջ, թեև դեռևս բանակցություններ է վարում Մադրիդի "Ռեալի" ղեկավարության հետ:
  Հավելենք, որ նախկինում "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարել էր, որ իրենք մտադիր չեն վաճառել Լուկա Մոդիչին 35 մլն ֆունտից պակաս գումարով, այն դեպքում, երբ "Արքայական ակումբը" առաջարկում է ոչ ավելի քան 35 մլն եվրո միայն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 402 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0