Home » 2012 » Հունվար » 29 » Հարցազրույցներ "Լիվերպուլ" - "Մանչեսթեր Յունայթեդ" խաղից հետո
10:10
Հարցազրույցներ "Լիվերպուլ" - "Մանչեսթեր Յունայթեդ" խաղից հետո
 Երեկ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում կայացավ "Լիվերպուլ" - "Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումը: Խաղը շատ դրամատիկ եղավ, և գրեթե բոլորը կարծում էին, որ խաղը կավարտվի ոչի-ոքիով, և կլինի ևս մեկ հանդիպում, բայց արդեն "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում: Սակայն այլ կարծիք ուներ փոխարինման մտած հոլանդացի Դիրկ Կայտը, ով հանդիպման 88-րդ րոպեին գրավելով "մանկունայցիների" դարպասը` մերսիսայդցիներին հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց: Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպեց ինչպես "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը, այնպես էլ "կարմիր սատանաների" "նավապետ" Ալեքս Ֆերգյուսոնը": Խաղի մասին խոսեց նաև "կարմիրների" անվիճելի առաջատար ու ավագ Սթիվեն Ջերարդը:
  Մերսիսայդ քաղաքը ներկայացնող "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշի խոսքերը մեջբերում է հեղինակավոր BBC լրատվական գործակալությունը. "Դեռևս խաղից առաջ գիտեի, որ "Լիվերպուլը" կարող է իր թիմային խաղի շնորհիվ հաղթանակած դուրս գալ այս հակամարտությունից: Մենք կարողացանք դիտարժան ֆուտբոլ ցուցադրել: Ինչպես միշտ, Կայտը կրկին գոլ է հեղինակում խաղի ամենակարևոր պահին":
Մանչեսթեր քաղաքը ներկայացնող "Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում հեղինակավոր BBC լրատվական գործակալությունը. "Այս պարտությունը մեզ համար ծանր հարված է: Վստահ եմ, որ հանդիպման 2-1 հաշիվն այդքան էլ չի բնորոշում խաղի ընթացքը: Իրականում մենք այդքան էլ վատ խաղ չխաղացինք, սակայն մեկ սխալը մեզ զրկեց Անգլիայի գավաթի մրցաշարում հետագա պայքարից":
 Ինչ վերաբերում է Սթիվեն Ջերարդին, ապա բրիտանացու հարցազրույցից հետո պարզ է դառնում, որ վերջինս որոշ չափով համամիտ է "մանկունյացիների" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ: ITV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ բրիտանացին ասել է. "Եթե դուք ինձ հարցնեք, թե արդյո՞ք մենք արժանի էինք այս հաղթանակին, ապա կասեմ, որ միանշանակ ոչ: "Մանկունյացիներն" ավելի շատ էին տիրում գնդակին և խաղը հենց նրանց ձեռքում էր գտնվում: Սակայն կարևորը հաշիվն է, որը մեր օգտին է խոսում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին մեզ աջակցելու համար: Այսօր հենց նրանց շնորհիվ մենք ստիպված էինք առաջ գնալ` փորձելով հաղթել "Յունայթեդին": Առանց նրաց մենք կպարտվեինք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0