16:16 Հարգրիվզը դժգոհում է "Յունայթեդի" բժիշկներից, իսկ Ֆերգյուսոնը` պաշտպանում | |
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը հայտարարել է, որ իր համար այդքան էլ հասկանալի չէին "Մանչեսթեր Յունայթեդի" բժիշկների մեթոդները. "Այն բոլոր ինյեկցիաները, որոնք արվել են ինձ, այնքան էլ օգտակար չէին: "Յունայթեդում", սակայն, բոլորը անում են ամեն հնարավոր բան, որպեսզի օգնեն քեզ: Պարզապես եկել էր ժամանակը, և ես նման որոշում կայացրի",-ասել է Հարգրիվզը: Իսկ ահա Ալեքս Ֆերգյուսոնը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. "Մեր բժիշկը և նրա հինգ օգնականներ ֆիզիոթերապևտները հիանալի մասնագետներ են: Հենց բժշկական անձնակազմի աշխատանքի արդյունքում է, որ մենք վերջին շրջանում հաջողությունների ենք հասնում":
| |
|
Total comments: 0 | |