Home » 2011 » Դեկտեմբեր » 28 » Հարի Ռեդնապ. "Եթե ֆուտբոլիստի ձեռք բերենք, ապա միայն տոպ մակարդակի"
11:34
Հարի Ռեդնապ. "Եթե ֆուտբոլիստի ձեռք բերենք, ապա միայն տոպ մակարդակի"
 Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտարարել է, որ իր ակումբին օդի ու ջրի պես անհրաժեշտ է տոպ մակարդակի առնվազն մեկ ֆուտբոլիստ, որպեսզի թիմը կարողանա պայքարել "Պրեմիեր լիգայի" մրցանակային տեղերի համար: Իտալական TuttoMercatoWeb պարբերականը մեջբերում է անգլիացի մասնագետի խոսքերը. "Եթե մենք նույնիսկ որևէ մեկին գնենք այս հունվարին, ապա նա կլինի միայն տոպ մակարդակի: Ես տեղեկացված եմ, որ այդպիսի ձեռքբերում անելն այն էլ ձմռանը շատ դժվար է, սակայն եթե ցանկանում ենք մրցանակային տեղերի համար պայքար մղել, ապա այդպիսի բարձրակարգ ֆուտբոլիստի պետք է գնենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0