Home » 2011 » Հուլիս » 23 » Հարի Ռեդնապ. "Մոդրիչն ավելին է, քան 35 միլիոնը"
16:43
Հարի Ռեդնապ. "Մոդրիչն ավելին է, քան 35 միլիոնը"
 Լոնդոնի "Տոտենհեմի" անգլիացի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ չի վաճառի Մոդրիչին 35 միլիոն ֆունտով: Բրիտանական Sky Sports լրատվամիջոցը մեջբերում է անգլիացի մասնագետի խոսքերը. "Եթե ես վաճառեմ Մոդրիչին, ապա ոչ 35 մլն ֆունտով: Նա շատ ավելին արժի: Բայց մենք չենք պատրաստվում նրան վաճառել: Մենք պետք է պահենք մեր լավագույն ֆուտբոլիստներին, այնպես որ չենք ուզում բաժանվել նրանից: Դա իմ որոշումը չէ, դա ղեկավարության և ակումբի նախագահի որոշումն է: Ես պարզապես մարզիչ եմ: Սա դժվար իրավիճակ է և´ մեզ համար, և´ Մոդրիչի":
Վերջում հավելենք, որ երիտասարդ խաղացողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի "Չելսին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hayk | Tags: գլխավոր մարզիչ, Sky Sports, Մոդրիչ, Չելսի, Հարի Ռեդնապ, Լոնդոն, Տոտենհեմ | Rating: 5.0/1
Total comments: 0