Home » 2012 » Հունվար » 4 » Հաշված ժամեր անց նրանք կարող են տեղափոխվել "ՊՍԺ"
12:51
Հաշված ժամեր անց նրանք կարող են տեղափոխվել "ՊՍԺ"
Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, Փարիզի ներկայացուցիչ "ՊՍԺ"-ն ցանկանում է մինչև հունվարի վերջ ձեռք բերել երկու մեգախաղացողների` Մադրիդի "Ռեալի" 29-ամյա կիսապաշտպան Ռիկարդու Կակային և իտալական "Միլանի" 22-ամյա հարձակվող Ալեշանդրե Պատոյին, ովքեր հանդիսանում են Բրազիլիայի ազգային հավաքականի անդամներ: Ըստ հանրահայտ L’Equipe հանդեսի ունեցած տվյալների` այս երկու խաղացողների ընդհանուր տրանսֆերի համար "ՊՍԺ"-ի քաթարցի սեփականատերերը հատկացրել են 61.5 մլն եվրո:
   Նշվում է, որ բացի այս երկու աստղերից "ՊՍԺ"-ն մոտակա օրերի ընթացքում կհամալրվի ևս մեկ խաղացողով, իսկ թե ով է նա, դեռևս հայտնի չէ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0