Home » 2012 » Հունվար » 27 » Հավատարիմները ֆուտբոլում
09:33
Հավատարիմները ֆուտբոլում
 Ոգեշնչված Փոլ Սքոուլզի վերադարձով, ով չի ցանկանում խաղալ որևէ թիմում բացի "Մանչեսթեր Յունայթեդից"` onlyfootball.ucoz.com կայքը ցանկանում է իր այցելուներին ներկայացնել այն երկարակյաց ֆուտբոլիստներին, ովքեր իրենց ֆուտբոլային ողջ կարիերայում տասնյակ տարիներ շարունակ հավատարիմ են մնացել իրենց ակումբներին և չեն գայթակղվել մեծ փողերով, որոնք միշտ շրջապատել են նրանց: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 22 ֆուտբոլիստների, ովքեր միշտ նվիրված են եղել իրենց ակումբին` չցանկանալով տեղփոխվել այլ ակումբ.

 1. Դարեն Ֆլետչեր - "Մանչեսթեր Յունայթեդում" խաղում է 2001թ.-ից:

 2. Եվգենի Կապով - "Դնեպրում" խաղում է 1993թ.-ից:

 3. Դանիելե Դե Ռոսսի - "Ռոմայում" խաղում է 2001թ.-ից:

 4. Լեդլի Քինգ (նկարում` աջից) - "Տոտենհեմում" խաղում է 1998թ.-ից:

 5. Ժերեմի Ժանո - "Սենտ-Էթիենում" խաղում է 1996թ.-ից:

 6. Տոնի Հիբերտ - "Էվերթոնում" խաղում է 2000թ.-ից:

 7. Չավի Էրնանդես - "Բարսելոնայում" խաղում է 1997թ.-ից:

 8. Ֆրանչեսկո Տոտտի - "Ռոմայում" խաղում է 1992թ.-ից:

 9. Օկա Նիկոլով - "Այնտրախտում" խաղում է 1994թ.-ից:

 10. Ռոժերո Սենի - "Սան Պաուլուում" խաղում է 1990թ.-ից:

 11. Կառլես Պույոլ - "Բարսելոնայում" խաղում է 1999թ.-ից:

 12. Կառլոս Գուռպեգի - Բիլբաոյի "Ատլետիկում" խաղում է 1999թ.-ից:

 13. Ռայան Գիգզ - "Մանչեսթեր Յունայթեդում" խաղում է 1990թ.-ից:

 14. Վյաչեսլավ Մալաֆեև - "Զենիթում" խաղում է 1997թ.-ից:

 15. Սթիվեն Ջերարդ - "Լիվերպուլում" խաղում է 1998թ.-ից:

 16. Օլիվյե Դեշախտ - "Անդերլեխտում" խաղում է 2001թ.-ից:

 17. Սթիվեն Չերանդոլո - "Հանովերում" խաղում է 1999թ.-ից:

 18. Միկել Առանբուրու (նկարում` աջից) - "Ռեալ Սոսյեդադում" խաղում է 1996թ.-ից:

19. Ջեյմի Քարագեր - "Լիվերպուլում" խաղում է 1996թ.-ից:

 20. Իկեր Կասիլյաս - "Ռեալ Մադրիդում" խաղում է 1998թ.-ից:

 21. Նիր Դավիդովիչ - "Մաքքաբիում" խաղում է 1994թ.-ից:

 22. Ջանպաոլո Բելլինի - "Ատալանտայում" խաղում է 1999թ.-ից:

Հ.Գ.: Իհարկե, այս ցանկում տեղ չեն գտել բոլոր այն երկարակյաց ֆուտբոլի
ստները, ովքեր իրենց կարիերայում հանդես են եկել միայն մեկ ակումբում: Արդյո՞ք գիտեք այդպիսի խաղացողների...
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 627 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0