Home » 2012 » Հունվար » 18 » Հայ ֆուտբոլասերները ո՞ր ալիքով կարող են դիտել "Էլ Կլասիկոն"
12:16
Հայ ֆուտբոլասերները ո՞ր ալիքով կարող են դիտել "Էլ Կլասիկոն"
 Այս օրերին Հայաստանում բնակվող ֆուտբոլասերներին մտահոգող թիվ մեկը հարցն այն է, թե արդյո՞ք հայկական հեռուստաալիքները հեռարձակելու են Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի շրջանակներում այսօր գիշերը կայանալիք "Ռեալ Մադրիդ" - "Բարսելոնա" հանդիպումը կամ պարզապես "Էլ Կլասիկոն": Մեր ունեցած տեղեկություններով` Հայաստանի հանրային հեռուստանընկերությունն (Հ1-ը) ակտիվ բանակցություններ է վարում խաղը հեռարձակելու ուղղությամբ, սակայն դեռևս հստակ չէ, թե արդյո՞ք խաղը կցուցադրվի Առաջին ալիքով, թե` ոչ: Կարող են ուրախանալ բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն դիտել ռուսական НТВ-ի ալիքները. 1/4 եզրափակչի երկու հանդիպումներն էլ կցուդարվեն НТВ плюс Футбол 2 և NTV-плюс HD Sport ալիքներով: Մեկնաբանն անչափ հայտնի ու փորձառու մասնագետ Վասիլի Ուտկինն է:
     Հավելենք, որ հանդիպման մեկնարկը կտրվի այսօր Երևանի ժամանակով 01:00-ին:
     Հարգելի այցելուներ, հենց նոր տեղեկություն ենք ստացել, որ Հ1 ալիքը ցուցադրելու է Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կայանալիք "Էլ Կլասիկոյի" երկու հանդի
պումներն էլ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 745 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 7