Home » 2011 » Հունիս » 7 » Հայաստան U21-Մոնտենեգրո U21. ԱՋԱԿՑԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
13:07
Հայաստան U21-Մոնտենեգրո U21. ԱՋԱԿՑԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
 Այսօր Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի մեկնարկային հանդիպում Եվրոպայի 2013թ.-ի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է հայկական armsport.am կայքը, Մոնտենեգրոյի երիտասարդական ընտրանին բավակնին ուժեղ հավաքական է: Արդեն իսկ պարզ ու հայտնի է դարձել մեկ բան, որ ֆուտբոլային Եվրոպայում թույլ հավաքականներ չեն լինում: Մոնտենեգրոյի ազգային հավաքականը շատ լավ ելույթներ է ունենում ԵՎՐՈ 2012-ի ընտրական մրցաշարում:
onlyfootball.ucoz.com կայքը կոչ է անում կայքի բոլոր հաճախողներին ներկա գտնվել մեզ համար այդքան կարևոր հանդիպմանը: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այս հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ տարիներ անց ընդգրկվելու են ազգային հավաքականում, և այս ֆուտբոլիստների հետ մեծագույնս կապված է հայկական ֆուտբոլի ապագան, իսկ դրա համար պետք է աջակցել մեր տղաներին: Հանդիպումը կայանալու է Երևանի ժամանակով 20:00-ին` "Հանրապետական" մարզադաշտում: Աջակցենք Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականին "Հանրապետական" մարզադաշտում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 3