Home » 2012 » Նոյեմբեր » 14 » Հայաստան-Լիտվա. առաջին խաղակես
21:22
Հայաստան-Լիտվա. առաջին խաղակես
 Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման առաջին խաղակեսն արդեն իսկ ավարտված է: Այժմ ընդմիջում է հայտարարված: Փորձենք այժմ հնարավորինս հակիրճ ներկայացնել այս հետաքրքիր հանդիպման առաջին խաղակեսի ամենատպավորիչ ու արժեքավոր դրվագները` օգնելով Ձեզ տեղյակ լինել այս ընկերական հանդիպումից:
45+2' արդեն 4-րդ անկյունայինն իրացրին այս խաղում հյուրերը, հետևեց գլխով լավ կատարված վտանգավոր հարված, սակայն գնդակը բարձր էր ուղղված:
45' գլխավոր մրցավարը ուղիղ 3 րոպե ավելացրեց հիմնական ժամանակին:
44' Օզբիլիսը տուգանայինից լավ փոխանցում կատարեց, սակայն ոչ ոք չհասավ գնդակին:
42' թեև գնդակին լիտվացիներն են տիրում, սակայն վտանգավոր ոչինչ չկա:
40' հայ ֆուտբոլիստները փորձում են սխալներ թույլ չտալ թիմի պաշտպանությունում, սակայն մեր գրոհներն էլ չեն ստացվում:
39' մեր ընտրանին, իրոք, համոզիչ առավելությամբ ֆուտբոլ է ցուցադրում, ու գուցե այս խաղում դեռևս շատ գոլեր կտեսնենք:
37' հյուրերը փորձում են գրոհներ կազմակերպել, ճեղքելով մեր թիմի պատպանություն, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվում:
35' հյուրերը բավականին վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց Հայաստանի համար:
33' հայ ֆուտբոլիստները կորցրել են գնդակը, սակայն մրցակիցը ոչինչ չի կարողանում ձեռնարկել:
30' լիտվացիները փորձում են թույլ չտալ հայերին ճեղքել իրենց պաշտպանությունը` վախենալով վերահաս գոլերից:
28' Արզումանյանն էլ վնասվածքի պատճառով լքում է դաշտը: Ասպարեզ է դուրս գալիս երիտասարդ Տարոն Ոսկանյանը:
25' հայերը չեն փորձում մեծ ուժերով գրոհել, թեև զգացվում է, որ լատվիացիները լիովին պատրաստ են այդ պայքարին:
22' մեր թիմը մի փոքր զիջել է դիրքերը. այժմ գնդակով մրցակիցն է, որը փորձում է գրոհ ձևակերպել:
20' Մանուչարյանի փոխարինումից հետո միակ "մաքուր" հարձակվողը դաշտում Մարկոս Պիզզելին է:
19' հայ ֆուտբոլիստները փորձում են հանգստացնել խաղը` իրենց մոտ պահելով ու խաղարկելով գնդակը:
17' լատվիացիները պայքարում են գնդակը ստանալու համար, սակայն դեռևս ոչինչ չի ստացվում:
16' հյուրերը վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք են ստացել, սակայն այս մեկ հարվածը բարձր ստացվեց:
15' վնասվածքի պատճառով ասպարեզը թողնում է Մանուչարյանը, ում փոխարեն խաղը կշարունակի Դավիթ Մանոյանը:
12' մրցակիցը փորձում է արագորեն ուշքի գալ, սակայն կարծես թե ոչինչ դեռևս չի ստացվում:
9' հայ ֆուտբոլիստները փորձում են "գնդակ պահել", սակայն լատվիացիները ուժեղ ճնշում են կիրառում:
7' լատվիացիները դեռևս ցնցված են. նրանք նման բան չէին սպասում:
6' ԳՈԼ: Հանդիպման հաշիվը բացվեց: Գոլը խփեց Էդգար Մանուչարյանը: Արազ Օզբիլիսը վաստակեց անկյունայինի իրավունք, որի խաղարկումից հետո մրցակցի խաղացողները հեռացրին գնդակը, սակայն կրկին հայ ֆուտբոլիստները կարողացան տիրել գնդակին, որը արագորեն հայտնվեց Էդգար Մանուչարյանի մոտ, նա էլ գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:
5' սպասված փոփոխություն Հայաստանի հավաքականի կազմում. Արտակ Եդիգարյանը փոխարինեց Սարգիս Հովսեփյանին, ով ֆուտբոլասերների բուռն ծափահարությունների ներքո լքեց մրցասպարեզը, իսկ մինչ այդ նա ավագի թևկապը հանձնեց Ռոման Բերեզովսկուն` մեր ազգային ընտրանու նորընտիր ավագին:
3' մրցակիցները փորձում են հետազոտել միմյանց. դեռևս ամեն բան հանգիստ է ընթանում:
1' ընկերական հանդիպումը մեկնարկեց:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 560 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0