Home » 2012 » Նոյեմբեր » 14 » Հայաստան-Լիտվա. երկրորդ խաղակես
21:47
Հայաստան-Լիտվա. երկրորդ խաղակես
 Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընդմիջման ժամանակ Սարգիս Հովսեփյանը թանկարժեք ավտոմեքենայի տեսքով նվեր է ստացել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, իսկ ահա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրան է հանձնել ոսկե մեդալ` ի պատիվ սպորտում ունեցած իր ներդրումների: Այժմ կփորձենք Ձեզ հակիճ կերպով ներկայացնել այն ամենը, ինչ տեղի էր ունենում այս հանդիպման 2-րդ խաղակեսում:
90+3' ՎԵՐՋ: Հայաստանի ազգային ընտրանին հաղթում է 2012թ.-ի վերջին խաղում:
90' հանդիպման գլխավոր մրցավարը 3 րոպե է ավելացրել խաղի հիմնական ժամանակին:
87' Մասիս Ոսկանյանը դեղին քարտի արժանացավ, իսկ հյուրերը` լիտվացիները, տուգանայինի իրավունք են վաստակել:
85' Լատվիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը դեռևս հավատում է իր թիմին. նա ինչ-որ բան է բացատրում մրցավարին:
83' ԳՈԼ: Խաղի հաշիվը դարձավ 4-2: Գեղեցիկ ոճով 11 մետրանոց հարվածն իրացրեց Արթուրաս Ռինկյավիչուսը:
82' Կառլեն Մկրտչյանին այս փոքրիկ դադարի ընթացքում փոխարինում է կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:
81' Կառլեն Մկրտչյանը խախտեց խաղի կանոնները սեփական տուգանայինում: 11 մետրանոց հարված կլինի մեր դարպասին:
79' Մարկոսը գեղեցիկ անցում էր փորձում կազմակերպել, սակայն հյուրերի պաշտպանը փրկեց իր թիմին վերահաս վտանգից:
77' հայ ֆուտբոլիստները փորձում են զարգացնել ձեռք բերած հաջողությունը` ձգտելով նոր գոլերի հեղինակ դառնալ:
75' Արազ Օզբիլիսի փոխարեն այժմ Էդգար Մալաքյանն է շարունակում խաղը:
73' առաջատար Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց երիտասարդ ու խոստումնալից Մասիս Ոսկանյանը:
71' ԳՈԼ: Հանդիպման հաշիվը դարձավ 4-1: Գոլի հեղինակն է Արազ Օզբիլիսը: Հիանալի գոլ է խփում Օզբիլիսը` վերականգնելով 3 գնդակի տարբերությունը: Բավականին տպավորիչ ու գեղեցիկ գոլ էր, արժանի պատասխան մրցակցին:
69' Գևորգ Ղազարյանի հարվածից հետո դարպասապահը գնդակը դուրս բերեց անկյունային:
68' Օզբիլիսի հրաշալի փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը գլխով լավ հարվածեց, սակայն հորիզոնական դարպասաձողը օգնության եկավ լիտվացիներին ու հերթական անգամ վերջիններս փրկվեցին:
66' ԳՈԼ: Խաղի հաշիվը դարձավ 3-1: Արթուրաս Ռիմկյավիչյուսը բավականին գեղեցիկ հարվածով էլ գրավում է Բերեզովսկու դարպասը: Սա լիտվացիների` այս խաղում ցուցադրած լավագույն ֆուտբոլային դրվագն էր:
65' Օզբիլիսը մի փոքր շեղ հարվածեց, թեև լիտվացիների դարպասապահը սպասում էր գնդակին:
64' Արտակ Եդիգարյանին փոխարինեց Հովհաննես Համբարձումյանը:
63' Գևորգ Ղազարյանը մի քիչ շեղ հարվածեց, սակայն եթե նրա հարվածը մի փոքր ավելի դիպուկ լիներ, ապա....
60' լիտվացիները փորձում են գոնե հեղինակության գնդակ խփել. նրանք այսօր կարող են ջախջախվել մեր թիմի կողմից:
58' Ստանկյավիչյուսը տուգանայինից շատ բարձր հարվածեց:
55' ԳՈԼ: Խաղի հաշիվը այժմ արդեն 3-0 է դարձել: Գոլը հեղինակել է Հենրիխ Մխիթարյանը: Օզբիլիսի հետ "պատ" խաղարակել Մխիթարյանի մոտ իրոք լավ է ստացվում, ու ահա և 3-րդ գնդակն ուղարկվեց հյուրերի դարպասը:
53' հայ ֆուտբոլիստներն այժմ մի փոքր ավելի հանգիստ են գործում. խաղի հաշիվն է թույլ տալիս:
50' մի՞թե լիտվացիներն արդեն համակերպվել են պարտությանը. նրանց մոտ պայքարի տենչ այլևս չի նկատվում:
48' ԳՈԼ: Հանդիպման հաշիվը դարձավ 2-0: Գոլի հեղինակն է Կառլեն Մկրտչյանը: Հայաստանի հավաքականը վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք էր ստացել: Մխիթարյանի գեղեցիկ ու դիպուկ հարվածից հետո գնդակը ետ մղվեց, իսկ վրա հասած Կառլեն Մկրտչյանը կարողավ կրկնապատկել հաշվի տարբերությունը` կոշտ պայքարում հաղթող դառնալով:
46' Վերջապես մեկնարկեց այս հանդիպման երկրորդ խաղակեսը: Երկրպագուները մի փոքր սառել էին, այժմ` կտաքանան:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 529 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0