Home » 2012 » Նոյեմբեր » 9 » Հայտնի է Հայաստան-Լիտվա խաղի նախապատրաստական ծրագիրը
21:19
Հայտնի է Հայաստան-Լիտվա խաղի նախապատրաստական ծրագիրը
 Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստան-Լիտվա խաղի նախապատրաստական ծրագիրը: Նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին Հայաստանի ազգային ընտրանին ու նրա մարզչական շտաբը կհանգրվանեն ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի Ակադեմիայում: Նույն օրն էլ, ժամը 19:00-ին, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որին էլ կարող են ներկա լինել միայն հավատարմագրված լրագրողները: Մարզումից հետո, ժամը 20:15-ից մինչև 21:00-ն լրագրողները հնարավորություն կունենան զրուցել ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: 
   Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի փակ մարզում: Նույն օրն իսկ ժամը 13:00-ին Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտի մամլո ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը: Հիշեցնենք, որ Հայաստան-Լիտվա միջև կայանալիք ընկերական այս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 526 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0