Home » 2013 » Մարտ » 30 » Հայաստանի Բարձրագույն խումբ. 35-րդ տուր
22:57
Հայաստանի Բարձրագույն խումբ. 35-րդ տուր
 Մարտի 30-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի արդեն 35-րդ տուրը: Այս տուրի շրջանակներում էլ Գյումրիի "Շիրակը" սեփական հարկի տակ 4-3 հաշվով դժվարորեն պարտության մատնեց Դիլիջանի "Իմպուլսին", Երևանի "Արարատը" Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում 1-3 հաշվով հեշտորեն զիջեց Երևանի "Փյունիկին", "Ուլիս"-"Բանանց" մրցավեճում այդպես էլ չգրանցվեց ոչ մի գոլ՝ ոչ-ոքի 0-0 հաշվով, իսկ Կապանի "Գանձասարը", հյուրընկալվելով "Միկային", հաղթեց նրան 2-1 հաշվով:

"Շիրակ" 4-3 "Իմպուլս"
գոլերը` Դիոպ 13, Օդիամբո 34, Մուրադյան 71, Լի Յորո 82 - Ռ. Հովսեփյան 12, Ա. Բարսեղյան 69, Վ. Այվազյան 90

"Արարատ" 1-3 "Փյունիկ"
գոլերը` Ա. Սարգսյան 68 - Գ. Պողոսյան 5, 50, Ա. Մինասյան 48 (ինքնագոլ)

"Ուլիս" 0-0 "Բանանց"

"Միկա" 1-2 "Գանձասար"
գոլերը` Ա. Պետրոսյան 44, Ն. Բեգլարյան 51, Ս. Մուրադյան 90: 

  Առաջնության 35-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում 73 միավորով գտնվում է "Շիրակը", "Միկան" 69 միավորով երկրորդն է, իսկ "Գանձասարն" ու "Փյունիկը" համապատասխանաբար կիսում են 3-րդ և 4-րդ հորիզոնականները՝ իրենց ակտիվում ունենալով 55 միավոր:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 366 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0