Home » 2012 » Նոյեմբեր » 25 » Հայաստանի բարձրագույն խումբ. Ավարտվեց 31-րդ տուրը
21:51
Հայաստանի բարձրագույն խումբ. Ավարտվեց 31-րդ տուրը
Նոյեմբերի 24-ին և 25-ին՝ շաբաթ և կիրակի օրերին կայացան Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրի հանդիպումները: Դեռևս առաջին խաղային օրը Կապանի "Գանձասարը" սեփական հարկի տակ, երկրպագուներով լեցուն մարզադաշտում հանդիպեցին Երևանի "Բանանցին": Այս հանդիպման ժամանակ հաղթանակ տարան տանտերերը: Խաղի ընթացքում էլ դուբլի հեղինակ դարձավ Դիեգո Լոմբան (35', 41'):
  Նոյեմբերի 25-ի խաղային օրվա առաջին խաղում Երևանի յունիկը" "Հանրապետական" մարզադաշտում 3-2 հաշվով հաղթեց Դիլիջանի "Իմպուլսին": Տանտերերի կազմում գոլեր հեղինակեցին հարձակվողներ Կամո Հովհաննիսյանը (32'), Վիուլեն Այվազյանը (57') ու Դավիթ Մանոյանը (82'): "Իմպուլսի" կազմում էլ առանձնացան Արտակ Խաչատրյանը (38') և Նորայր Գյոզալյանը (40'): Վերջինս իր գոլը հեղինակեց 11 մետրանոց հարվածի շնորհիվ:
   Օրվա մյուս՝ "Շիրակ"-"Ուլիս" խաղը, որ կայացավ Գյումրիի "Քաղաքային" մարզադաշտում, ավարտվեց 2-0 հաշվով: Խաղի գոլերն էլ հեղինակեցին Դավիթ Հակոբյանը (39') և Մկրտիչ Նալբանդյանը (78'):
   Տուրի արդեն վերջին՝ "Միկա"-"Արարատ" խաղը ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ "Միկայի": Գոլը հեղինակեց Սեմյոն Մուրադյանը՝ հիմանական ժամանակի ավարտին գնդակը ուղարկելով մրցակցի դարպասը:
   Այսպիսով՝ Ձեզ ենք ներկայացնում մրցաշարային աղյուսակի առաջատար հնգյակը ներկայիս դրությամբ.
"Շիրակ" - 68 միավոր
"Միկա" - 63 միավոր
"Իմպուլս" - 48 միավոր
"Գանձասար" - 47 միավոր
"Փյունիկ" - 45 միավոր
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 557 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0