Home » 2011 » Հունիս » 28 » Հայաստանը չի հանդիպի Ադրբեջանին
21:49
Հայաստանը չի հանդիպի Ադրբեջանին
 Բրազիլիայում 2014թ.-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում, ըստ մասնագետների կանխատեսումների, Հայաստանը հայտնվելու էր 5-րդ զամբյուղում, որտեղ մեր հավաքականի մրցակիցներից էր լինելու Ադրբեջանը: Սակայն ՈւԵՖԱ-ի խնդրանքի համաձայն` ՖԻՖԱ-ն որոշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանը և Վրաստանը չեն հանդիպի:
Վիճակահանությունից առաջ եվրոպական երկրները ընդգրկված են լինելու 6 զամբյուղներում: Ներկայիս վարկանիշով Հայաստանը 4-րդ զամբյուղում է, իսկ Ադրբեջանը՝ 5-րդ: Վաղը հրապարակվելու է ՖԻՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակը, որում հնարավոր են փոփոխություններ։
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 457 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1