Home » 2011 » Հուլիս » 31 » Հայաստանը հայտնվեց B խմբում
12:08
Հայաստանը հայտնվեց B խմբում

Երեկ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացավ Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Նշենք, որ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում կարող են հայտնվել Եվրոպայի 53 երկրներից միայն 13-ը: Ընտրական 9 խմբերի հաղթողները միանգամից կնվաճեն եզրափակիչ փուլի ուղագիր, իսկ 2-րդ տեղում հայտնված լավագույն 8 հավաքականները փլեյ-օֆֆ փուլում կպայքարեն մնացած 4 ուղեգրերի համար:
Հայաստանի ազգային հավաքականի համար վիճակահանությունը վատագույնը չէր, սակայն կարող էր նաև ավելի բարեհաջող լինել: Մեր ընտրանին հայտնվեց B խմբում, որտեղ առաջին զամբյուղից հայտնվեց աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան: Ֆուտբոլային այս գերտերության հետ Հայաստանը կհանդիպի առաջին անգամ: Նույն կարելի է ասել նաև Բուլղարիայի կապակցությամբ: Իսկ ահա Դանիայի, Չեխիայի և Մալթայի հավաքականները Հայաստանին վաղուց ծանոթ են:
Ահա եվրոպական գոտու վիճակահանության արդյունքները.

Եվրոպական գոտի
A խումբ - Խորվաթիա, Սերբիա, Բելգիա, Շոտլանդիա, Մակեդոնիա, Ուելս
B խումբ - Իտալիա, Դանիա, Չեխիա, Բուլղարիա, Հայաստան, Մալթա
C խումբ - Գերմանիա, Շվեդիա, Իռլանդիա, Ավստրիա, Ֆարերյան կղզիներ, Ղազախստան
D խումբ - Հոլանդիա, Թուրքիա, Հունգարիա, Ռումինիա, Էստոնիա, Անդորրա
E խումբ - Նորվեգիա, Սլովենիա, Շվեյցարիա, Ալբանիա, Կիպրոս, Իսլանդիա
F խումբ - Պորտուգալիա, Ռուսաստան, Իսրայել, Հս. Իռլանդիա, Ադրբեջան, Լյուքսեմբուրգ
G խումբ - Հունաստան, Սլովակիա, Բոսնիա, Լիտվա, Լատվիա, Լիխտենշտեյն
H խումբ - Անգլիա, Մոնտենեգրո, Ուկրաինա, Լեհաստան, Մոլդովա, Սան Մարինո
I խումբ - Իսպանիա, Ֆրանսիա, Բելառուս, Վրաստան, Ֆինլանդիա

Աֆրիկա կլինի - 5 ուղեգիր, 52 հավաքական
Ասիա կլինի - 4.5 ուղեգիր, 43 հավաքական
Օվկեանիա կլինի - 0.5 ուղեգիր, 11 հավաքական
Հյուսիսային և կենտրոնական Ամերիկա կլինի - 3.5 ուղեգիր, 35 հավաքական
Հարավային Ամերիկա - 4.5 ուղեգիր (այդ թվում կազմակերպիչ Բրազիլիան), 9 հավաքական
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 515 | Added by: Hartsat | Tags: Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրակ, Բրազիլիա, Եվրոպական գոտի, Հայաստան | Rating: 5.0/1
Total comments: 0