Home » 2012 » Ապրիլ » 17 » Հայնկես. "Մադրիդում մեզ հարգում են"
08:25
Հայնկես. "Մադրիդում մեզ հարգում են"
 Գերմանական "Բավարիայի" գլխավոր մարզիչը մեծ նշանակություն է տալիս այսօրվա խաղին. ըստ մասնագետի` իր խաղացողները կանեն ամեն բան, որպեսզի թիմը հայտվի "Չեմպիոնների լիգայի" խաղարկության եզրափակչում: "Ես շատ ընկերներ ունեմ Մադրիդում: Նրանք շատ են հարգում մեզ ու "Բավարիային": Ես լավ գիտեմ մեր մրցակցին, ուսումնասիրել եմ այդ թիմի թե առավելությունները, թե թուլությունները: Կարող եմ ասել` Ժոզե Մոուրինյոն աշխարհի ամենաուժեղ մասնագետներից մեկն է, ում գլխավորությամբ այսօր "Արքայական ակումբը" նոր ռեկորդներ է սահմանում: Թիմը պատրաստ է ջանք ու եռանդ չխնայել` եզրափակչում հայտնվելու համար",- ասել է Յուպպ Հայնկեսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 529 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0