Home » 2011 » Հոկտեմբեր » 10 » Հայրապետյանի երազանքն իրականացել է
07:31
Հայրապետյանի երազանքն իրականացել է
 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստան-Մակեդոնիա խաղից հետո հայկական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իր երազանքն է միշտ այսպիսի ֆուտբոլային տրամադրություն ստեղծել Հայաստանում: "Իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր, երբ տեսա, որ նույնիսկ երկրի նախագահն ապրում էր հավաքականի ամեն մի շարժումով, ցավում էր, որ տղաներից որևէ մեկին հանկարծ կպնում էին: Այդ գեղեցիկ ֆուտբոլը, գոլերը, ոգևորությունը մարզադաշտում իմ կյանքի երազանքն էր, և կարծում եմ` հասել եմ իմ երազանքին, էլ դրանից այն կողմ ինչ պետք է լինի` չեմ պատկերացնում: Մեկը մեկից գեղեցիկ գոլեր էին, բայց Հենրիկի գոլը բարձրագույն վարպետության աստիճան էր",- որգևորված նշել է ՀՖՖ նախագահը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 462 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0