Home » 2011 » Հունիս » 3 » Հայրապետյանի կարծիքով այլևս ճնշում չկա
16:27
Հայրապետյանի կարծիքով այլևս ճնշում չկա
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է ռուսական Սանկտ Պետերբուրգ և հանգրվանել է քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում՝ "Մարիոթ Ռենեսանսում"։ ArmSport.am հայկական սպորտային պորտալի թղթակիցը հյուրանոցում զրուցել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Ֆեդերացիայի ղեկավարն օրերս Ցյուրիխում մասնակցում էր ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին, որտեղից էլ ժամանել է Սանկտ Պետերբուրգ։
Ռուբեն Հայրապետյանն ընդծել է, որ ներկայումս Հայաստանի ազգային ընտրանին ավելի լավ է պատրաստված, քան մարտ ամսին, երբ Երևանում Ռուսաստանի հետ կայացած հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։
"Միանշանակ մեր հավաքանն այժմ ավելի լավ է պատրաստված։ Մարտ ամսին մրցաշրջանը նոր էր սկսել և շատ խաղացողներ լավ մարզավիճակում չէին։ Մեզ նաև խանգարեց մեծ ճնշումը, որն այժմ չկա։ Հայ բուլվարային լրագրողները շիկացրին մթոնոլորտը, որը բացասաբար ազդեց հավաքականի վրա",-ասել է Հայրապետյանը։
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 432 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1