Home » 2011 » Հոկտեմբեր » 11 » Հայրապետյանն էլ է հաղթանակ ակնկալում
21:15
Հայրապետյանն էլ է հաղթանակ ակնկալում
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եվրոպական ԶԼՄ-ների լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մեր ընտրանին լիովին պատրաստ է իռլանդացիներ հետ հանդիպմանը: "Տղաներն արդեն հանգստացել են, նրանց համար հատուկ պայմաններ ենք ստեղծել, բժիշկ, մերսող և այլք, ամեն ինչ արված է նրանց հանգստության համար: Մի խոսքով, նրանք պատրաստ են, իսկ թե ինչ կլինի, չեմ ցանկանում կանխատեսումներ անել: Մենք կամ պետք է հաղթենք, կամ էլ պարտվենք, այլընտրանք չկա: Բնականաբար, մենք եկել ենք միայն հաղթելու",-Ռուբեն Հայրապետյանի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 427 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0