Home » 2011 » Մայիս » 21 » Հայտարարվել է Ռուսաստանի կազմը
10:17
Հայտարարվել է Ռուսաստանի կազմը

Ռուսաստանի ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրապարակել է այն խաղացողների ցանկը, ովքեր նախապատրաստվելու են հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Հայաստան "Եվրո 2012" մրցաշարի ընտրական խաղին։ Ադվոկատը հրավիրել է 20 ֆուտբոլիստների։

Նշենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հիմնական կազմի խաղացողներից Ռոման Շիրակովը վնասվածք ունի, ուստի չի հրավիրվել հավաքական։ Հայաստանի առաջիկա մրցակցի կազմում ընդգրկված են 5 լեգեոներներ, որոնցից 4-ը ելույթ են ունենում Անգլիայի առաջնությունում։ 

Ռուսաստանի հավաքական

Դարպասապահներ

Իգոր Ակինֆեև ("ԲԿՄԱ")

Վյաչեսլավ Մալաֆեև ("Զենիթ")

Պաշտպաններ 

Ալեքսանդր Անյուկով ("Զենիթ")

Ալեքսեյ Բերեզուցկի ("ԲԿՄԱ")

Վասիլի Բերեզուցկի ("ԲԿՄԱ")

Սերգեյ Իգնաշևիչ ("ԲԿՄԱ")

Յուրի Ժիրկով ("Չելսի", Անգլիա)

Ռոման Շիշկին ("Լոկոմոտիվ")

Ռենատ Յանբաև ("Լոկոմոտիվ")

Կիսապաշտպաններ 

Դինիյար Բիլյալետդինով ("Էվերտոն", Անգլիա)

Ալան Ձագոև ("ԲԿՄԱ")

Իգոր Դենիսով ("Զենիթ")

Կոնստանտին Զիրյանով ("Զենիթ")

Դենիս Գկուշակով ("Լոկոմտիվ")

Իգոր Սեմշով ("Դինամո" Մ.)

Դմիտրի Տորբինսկի ("Լոկոմոտիվ")

Անդրեյ Արշավին ("Արսենալ", Անգլիա)

Հարձակվողներ

Ալեքսանդր Կերժակով ("Զենիթ")

Ռոման Պավլյուչենկո ("Տոտենհեմ", Անգլիա)

Պավել Պոգրեբնյակ ("Շտուտգարտ", Գերմանիա)


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0