Home » 2012 » Հունվար » 7 » Հայտնի դարձավ տարվա լավագույն մարզչի անունը
20:26
Հայտնի դարձավ տարվա լավագույն մարզչի անունը
 Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS), ամփոփելով ավարտված 2010/2011թթ. մրցաշրջանը, հրապարակել է նախորդ մրցաշրջանի մարզիչների վարկանիշային աղյուսակը: Ըստ դրա` տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել կատալոնական "Բարսելոնայի" "նավապետ" Պեպ Գվարդիոլան, ով նախորդ մրցաշրջանում "կապտանռնագույնների" հետ նվաճել է "Չեմպիոնների լիգայի", Իսպանիայի առաջնության և Իսպանիայի սուպերգավաթի, "Աշխարհի ակումբային առաջնության" ու Եվրոպայի սուպերգավաթի մրցանակները: Երկրորդ տեղում է հայտնվել Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, իսկ պատվավոր երրորդ հորիզոնականում է "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը:
     Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նախորդ մրցաշրջանի լավագույն 11 մարզիչներին` ըստ IFFHS վարկանիշային աղյուսակի.

1. Խոսեպ Գվարդիոլա ("Բարսելոնա"), 201 միավոր

2. Ժոզե Մոո
ւրինյո ("Ռեալ Մադրիդ"), 112 միավոր

3. Ալեքս Ֆերգյուսոն ("Մանչեսթեր Յունայթեդ"), 107 միավոր

4. Անդրե Վիլլաշ-Բոաշ ("Չելսի"), 78 միավոր

5. Ռոբերտո Մանչինի ("Մանչեսթեր Սիթի"), 45 միավոր

6. Մուրիսի Ռոմալյո ("Սանթոս"), 20 միավոր

7-8. Իվան Յովանովիչ ("ԱՊՈԷԼ"), 11 միավոր

7-8. Խորխե Սամպաոլի ("Ունիվերսիդադ դե Չիլի"), 11 միավոր

9-11. Դոմինգոս Պասյենսիա ("Սպորտինգ"), 10 միավոր

9-11. Խորխե Ֆոսսատի ("Ալ-Սադդ"), 10 միավոր

9-11. Յուպ Հայնկես ("Բավարիա"), 10 միավոր


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 518 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0